ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Լսե՛ք Ալիևին, նա ազնիվ և անկեղծ ասում է, թե ինչ է բերելու ժողովրդի գլխին ժողվիժվածք փաշինյան նիկոլը

Լսե՛ք Ալիևին, նա  ազնիվ և անկեղծ ասում է, թե ինչ է բերելու ժողովրդի գլխին  ժողվիժվածք փաշինյան նիկոլը
25.09.2023 | 20:58

Մի քանի տարի առաջ, արդեն պատերազմից հետո, փաշինյան նիկոլը Ազգային ժողովում, պատասխանելով Նաիրա Զոհրաբյանի հարցին, ասաց.

«Դուք ուզում եք ասել, որ մի քաղաք, որի բնակչության 90 տոկոսը ադրբեջանցիներ էին, հայկակա՞ն է»:

Դրանով ժողվիժվածք ժողվարչապետը արդարացրեց Շուշիի հանձնումը՝ հաստատելով Շուշիի ադրբեջանական լինելը:

Եթե սույն վիժվածքը մնա ևս մի քանի շաբաթ, ապա կասի նույնը, բայց արդեն Երևանի վերաբերյալ, մանավանդ որ կա վիճակագրություն՝ Երևանի բնակչության 90 տոկոսը 1920-ին հայկական չի եղել:

Այսինքն, հետևյալը կլսենք.

«Դուք ուզում եք ասել, որ մի քաղաք, որի բնակչության 90 տոկոսը 100 տարի առաջ ադրբեջանցիներ էին, հայկակա՞ն է»:

Խելքի եկեք, Երևանի բնակիչներ:

Այսօր հայության ճակատագիրը դուք եք որոշում:

Լսեք Ալիևին, նա ազնիվ և անկեղծ ասում է, թե ինչ է բերելու ձեր գլխին ժողվիժվածք ժողվարչապետ փաշինյան նիկոլը:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2194

Մեկնաբանություններ